Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան հաղորդմամբ՝ Հայաստանում և Վրաստանում Միացյալ Թագավորության առևտրի և ներդրումների հարցերով հանձնակատար Մարկ Փրիթչարդն այսօր ժամանել է Հայաստան։
Նշվում է, որ Փիթչարդը հանդիպումներ կունենա ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, այդ թվում՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և ՏԶՆ նախարար Տիգրան Խաչատրյանի հետ։
Փրիթչարդը հանդիպելու է նաև միջազգային ֆինանսական ինստիուտների ղեկավարներին՝ ուսումնասիրելու Հայաստանում բիզնես միջավայրի հնարավորություններն և զարգացումները: