Տիգրան Ավինյանն ընդունեց Մալիկա Գենդուրիին

Ամենադիտվածներ

Տիգրան Ավինյանն ընդունեց  Մալիկա Գենդուրիին

Դեկտեմբերի 12-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ընդունեց ֆրանսիական «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահ Մալիկա Գենդուրիին, հայտնում է 1in.am-ը: Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակից, Հանդիպմանը ներկա էր նաև էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը:

Հանդիպման սկզբում Տիգրան Ավինյանը նշեց, որ բաց և թափանցիկ միջավայրում շարունակվում է համագործակցությունն ընկերության հետ ջրային ոլորտում առկա խնդիրները կարգավորելու և արդյունավետ լուծումներ գտնելու նպատակով: Փոխվարչապետի պաշտոնակատարը հավելեց, որ անկախ ոլորտում առկա խնդիրներից, կառավարությունն աջակցում է ընկերության գործունեությանը՝ ի նպաստ երկրում ջրային համակարգի որակի բարձրացմանը:

Մալիկա Գենդուրին ասաց, որ «Վեոլիան» հանձնառու է շարունակելու իր արդյունավետ աշխատանքը Հայաստանում և, կառավարության հետ համագործակցելով, հասնելու երկրում ընկերության առջև դրված նպատակների իրականացմանը և մարտահրավերների հաղթահարմանը: Նա ներկայացրեց նաև Հայաստանում «Վեոլիայի» ապագա ծրագրերը, ինչպես նաև նշեց, որ երկարաժամկետ հեռանկարում ընկերությունը դիտարկում է Հայաստանի իր ներկայացուցչությունը Կովկասի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանների համար գործառնությունների կենտրոնի վերածելու հնարավորությունը:

Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին վերջերս ձեռք բերված համաձայնության վերաբերյալ, ըստ որի՝ 2019թ. նախատեսված խմելու ջրի սակագնի բարձրացումը տեղափոխվել է 2025թ.:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև հետագա համագործակցության հեռանկարները, մասնավորապես անդրադարձ կատարվեց ջրամատակարարման որակի բարձրացմանը, ջրի կորուստների նվազեցմանը և ջրի հեռացման համակարգին վերաբերող հարցերին:


|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();