ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խորհրդարանական ճեպազրույցներ ընթացքում խոսեց արտահերթ ընտրությունների մասին։
Նա ասաց, որ այս իրավիճակից դուրս գալու միակ ճանապարհը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են։ Մարուքյանը նշեց, որ ԼՀԿ-ն շարունակելու է երկիրն այս վիճակից դուրս գալու ճանապարհներ փնտրել ու իրենց առաջարկությունը մնում է ուժի մեջ։
ԼՀԿ ղեկավարը կոչ արեց քաղաքական ուժերին միանալ ու աջակցել այդ առաջարկությանը։