ՀՀ վարչապետի որոշմամբ՝ կստեղծվի միջգերատեսչական հանձնաժողով՝ Հայաստանի Հանրապետությունում հնարավոր երաշտի կամ սակավաջրության կանխարգելման, երաշտի կամ սակավաջրության հետևանքների վերացման կամ մեղմման, հնարավոր խնդիրների բացահայտման և օպերատիվ արձագանքման միջոցառումների համակարգման նպատակով։ Այդ մասին տեղեկացնում է e-gov.am-ը։
Նպատակ ունի նաև համակարգել ոռոգման ոլորտի արդյունավետության բարձրացման ռազմավարության մշակման աշխատանքները։
Հաստատվել է միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը ՝ համաձայն հավելվածի։

