fbpx
Ժամանց

Մայքլ Ջեքսոնի նկարները կհանվեն աճուրդի

Երկրպագուներն ու կոլեկցիոներները հնարավորություն կունենան ունենալ Մայքլ Ջեքսոնի նկարները, քանի որ նրա տասնյակ աշխատանքներ կհանվեն աճուրդի, հայտարարել է King’s Auctions-ը:

Օգոստոսի 3-ին աճուրդի կհանվեն հանգուցյալ փոփ աստղի 78 նկարներ։ Յուրաքանչյուր սքեթչ ստորագրել է անձամբ ինքը։

Ջեքսոնը, որը մահացել է 2009 թվականին՝ 50 տարեկանում, ամբողջ կյանքի ընթացքում արվեստի երկրպագու է եղել եւ սկսել է նկարել երիտասարդ տարիքից: Իր ողջ կարիերայի ընթացքում շրջագայելիս Ջեքսոնը հաճախ էր զբաղվում նկարչությամբ, եւ այն դարձել էր հոբբի:

«Նրան ոգեշնչում էին արվեստի բազմաթիվ ժանրեր՝ դասականից եւ ճարտարապետությունից մինչեւ փոփ-արտ եւ նույնիսկ ֆորմալ դիմանկար: Նա նաեւ մեծ սեր ուներ Լոնդոնի եւ բրիտանական ավանդույթների նկատմամբ»,-ասվում է King’s Auctions-ի մամուլի հաղորդագրության մեջ։

Աճուրդն անցկացվում է King-ի Լոս Անջելեսի մասնաճյուղի հետ համատեղ։ Հեռակա եւ առցանց սակարկությունները հասանելի կլինեն LiveAuctioneers-ի միջոցով, իսկ նախնական ցուցադրությունները տեղի կունենան Բեւերլի Հիլզում եւ Լաս Վեգասում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ