ՄԻԵԴ-ը պահանջել է ՀՀ կառավարությունից դիրքորոշում ներկայացնել Դավիթ Տոնոյանի գործի վերաբերյալ

Հրապարակող՝

Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույց է ունեցել Անջեյ Կասպշիկի հետ. ներկայացրել է սահմանային իրավիճակը

Ամենադիտվածներ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) քննության է ընդունել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքների խախտման մասին գանգատը: Դատարանը պաշտոնապես հաղորդել է գործը ՀՀ կառավարությանը՝ պահանջելով ներկայացնել դիրքորոշում: Տոնոյանի պաշտպանական խումբը նշել է, որ դիմումը քննվում է «well-established case-law» ընթացակարգով, ինչը ենթադրում է, որ բարձրացված հարցերը վերաբերում են իրավախախտումներին, որոնց վերաբերյալ Եվրոպական դատարանը նախկինում արդեն կայացրել է նախադեպային որոշումներ:

Գանգատը ներառում է մի շարք հարցեր, այդ թվում՝ կալանքի իրավաչափությունը, դրա տևողության հիմնավորվածությունը, դատարանների որոշումների պատճառաբանվածությունը, ինչպես նաև իրավական որոշակիության և կողմերի հավասարության սկզբունքների պահպանումը: Պաշտպանական խումբը ընդգծել է, որ այս փուլում քննությունը չի առնչվում մեղավորության հարցին և չի կանխորոշում դատավարության արդյունքը:

Տոնոյանի գործով դատական գործընթացները շարունակվում են նաև ՀՀ-ում: Պաշտպանական խումբը նշել է, որ ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ տարուց ավելի է, ինչ վարույթ է ընդունել նույնաբնույթ հարցի վերաբերյալ բողոք, սակայն որոշում դեռևս չի կայացրել:

Հիշեցնենք, որ Դավիթ Տոնոյանը ձերբակալվել էր 2021 թվականի սեպտեմբերի 30-ին՝ զենքի մատակարարման գործընթացում առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով: Նրան մեղադրանք է առաջադրվել զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանի հետ միասին:

Ամենաթարմ