fbpx
Աշխարհ

Ավելի քան 400 ապօրինի միգրանտ կարողացել է Մեքսիկայից ԱՄՆ անցնել

Ավելի քան 400 միգրանտ, առանց համապատասխան փաստաթղթերի, կարողացել են Էլ Պասո շրջանում Մեքսիկայից ԱՄՆ անցնել, հայտնում է Notimex գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ սահմանպահ պարեկախմբին:

Գործակալության տեղեկությունով՝ նրանք հանձնվել են ամերիկյան իշխանություններին ապաստան հայցելու նպատակով: Նրանց մեջ կան կանայք և երեխաներ:

Ինչպես հայտնել է Էլ Պասոյում սահմանապահ պարեկախմբի ներկայացուցիչը, դեռևս հայտնի չէ՝ այս մարդիկ արդյոք Կենտրոնական Ամերիկայից միգրանտների քարավանից են, որոնք հոկտեմբերից Մեքսիկայի տարածքով դեպի սահման էին գնում:

Մեքսիկայի Միգրացիայի ազգային ինստիտուտի տնօրենը հայտնել է, որ ներկայումս մեքսիկական Տիխուանայի շրջանում ստեղծված միգրանտների միայն նոր ճամբարում է գտնվում շուրջ 2,5 հազար մարդ: Նա նշել է, որ միգրանտներից ոմանք ինքնուրույն որոշել են հայրենիք վերադառնալ: Իսկ նոր ճամբար տեղափոխվելուց հրաժարված  այլ միգրանտներ իշխանությունների տեսադաշտից անհետացել են: Նախկինում այս շրջանում միգրանտների թիվը կազմում էր 6 հազար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ