Առնվազն 155 աֆրիկացի Մարոկոյից թափանցել է Իսպանիայի Սեուտա ինքնավար քաղաք: Այդ մասին հաղորդում է Associated Press գործակալությունը՝ հղում կատարելով տեղական իշխանություններին:
Աֆրիկացիները հաղթահարելով 8.2 կիլոմետր երկարությամբ ցանկապատը գնացել են դեպի միգրանտների ժամանակավոր տեղավորման կենտրոն: Ինչպես գրում է The Olive Press տեղական թերթը, տեղաբնակներից մի քանիսը ողջույնի խոսքեր էին ուղղում ժամանածներին, իսկ ոմանք անգամ աջակցում էին առաջին օգնություն ցուցաբերելու հարցում:
Ընդ որում՝ շուրջ յոթ մարդ այդպես էլ չի կարողացել անցնել ցանկապատը փշալարի պատճառով: Նրանց բարձրությունից իջեցրել են քաղաքացիական գվարդիայի աշխատակիցները: