Պրոֆեսիոնալ ըմբիշ Միհրան Հարությունյանը հավակնում է «Տարվա բացահայտում» կոչման` FIGHT NIGHTS GLOBAL վարկածով։
Քվեարկությունը հասանելի է ՎԿոնտակտեի FNG պաշտոնական էջում։
Հարությունյանից բացի, այս կոչմանը հավակնում են նաև Ալի Իսաևը, Մաքսիմ Բուտորինը, Բեհրուզ Զուգուրովը, Մարիա Ագապովան և Մուհամեդ Էմինովը։
Այս պահին հայ մարզիկն առաջատար է քվեարկությունում 26.92 տոկոսով։
Հունահռոմեական ոճի ըմբիշ, Ռիո 2016–ի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանն անցել է պրոֆեսիոնալների շարքերն այս տարվա գարնանը։ Հայ մարզիկի առաջին երկու մենամարտերը նոր կարգավիճակով ավարտվել են նրա հաղթանակով։