fbpx
Իրավական

Միհրան Պողոսյանը ՌԴ-ից քաղաքական ապաստան է խնդրել

Оրերս Ռուսաստանի Դաշնությունում կալանավորված ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով դիմել է ՌԴ-ին: Այս մասին ռուսական «Ռունա» պարբերականին հայտնել է Պողոսյանի փաստաբան Միխայիլ Յամչիտսկին:

Փաստաբանի խոսքով՝ միջնորդությունն արդեն ներկայացվել է. «Իմ կարծիքով` դրա համար հիմքեր կան. Պողոսյանին հայրենիքում հետապնդում են քաղաքական դրդապատճառներով»,- ասել է Յամչիտսկին:

Նշենք, որ որոշումը կայացնելու է ՌԴ նախագահին կից գործող հանձնաժողովը։

Հիշեցնենք, որ երեկ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել էր, որ ՀՀ և ՌԴ դատախազությունների համագործակցության արդյունքում ՌԴ դատարանի կողմից բավարարվել է ՌԴ դատախազության`40 օրով Միհրան Պողոսյանին կալանավորելու միջնորդությունը՝ ՀՀ-ին հանձնելու հարցը քննարկելու նպատակով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ