ՌԴ գլխավոր դատախազությունից «Интерфакс» գործակալությանը տեղեկացրել են, որ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի արտահանձնման հարցը դեռ հստակեցված չէ, և նրա կարգավիճակը դեռևս նույնն է:
«Այս պահին ՌԴ գլխավոր դատախազությունը Հայաստանի պատկան մարմիններից ստացած նյութերի հիման վրա իրականացնում է արտահանձնման ստուգում»,- հայտնել է ՌԴ գլխավոր դատախազությունը։
Հիշեցնենք, որ irakanum.am լրատվական գործակալությունը հաղորդել էր, որ ռուսական կողմը բավարարել է ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի միջնորդությունը եւ նրան ՌԴ-ում քաղաքական ապաստան է տվել։