Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կադրային որոշումներ կայացնելիս հայտարարել է, որ Բելառուսի ներքին գործերին ու նախընտրական քարոզչական ընտրապայքարին արտաքին միջամտություն կա։
Այս մասին հայտնում է Belta-ն։
Լուկաշենկոն հայտնել է, որ համացանցում ակտիվորեն կեղծ տեղեկություններ են տարածվում, իսկ դրանք տարածվում են հիմնականում Ռուսաստանից ու Լեհաստանից։
Բելառուսի նախագահի խոսքով՝ ինքը շուտով այդ իրավիճակի վերաբերյալ քննարկում կանի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

