Հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի Instagram-ի իր էջում գրառում է կատարել, որում նշել է, որ կանգնած է իր հայ հայրենակիցների կողքին և աղոթում է նրանց համար, ովքեր ներգրավված են երկրի սահմանների վերջին լարվածության մեջ։
«Ովքեր գուցե չգիտեն, թե ինչ է կատարվում Հայաստանում հենց հիմա, ես կցանկանայի կիսվել, որպեսզի բոլորդ կարողանաք օգնել:
Չնայած շարունակվող գլոբալ համաճարակին ՝ Ադրբեջանը խախտել է ՄԱԿ-ի ՝ Հայաստանի Հանրապետության վրա հարձակումների դադարեցման կոչը։ Հայաստանում քաղաքացիական կառույցները հարձակման են ենթարկվել, և այժմ Ադրբեջանը սպառնում է ռմբակոծել Հայաստանի ատոմային էլեկտրակայանը ։ Մինչդեռ հաջորդ շաբաթ Կոնգրեսում քվեարկվելու են ազգային պաշտպանության թույլտվության մասին օրենքի փոփոխությունները, որպեսզի երաշխավորեն, որ ԱՄՆ-ն Ադրբեջանին ռազմական օգնություն չի տրամադրի, որն օգտագործվելու է Հայաստանի և Արցախի դեմ։ Միջազգային հանրությունը պետք է ուշադրություն դարձնի և հիմա դիմի այնպիսի քաղաքական և դիվանագիտական միջոցների, որպեսզի կանխի անհարկի էսկալացիան և մարդկանց մահը ։
Ես կանգնած եմ իմ հայ հայրենակիցների կողքին եւ աղոթում եմ նրանց համար, ովքեր ներգրավված են երկրի սահմանին վերջին լարվածության մեջ»,- գրել է Քիմ Քարդաշյանը։
https://www.instagram.com/p/CCvzHxKgnaB/?igshid=1ufaucgnq6m17&fbclid=IwAR2hi4N6c2qEoWkTqyDQNki0_cfZqck6W4WUH4Zn4Tozg7w-Koet0TZADEE