Միջին նորոգման աշխատանքներ՝ Մեծամորից Արմավիր ճանապարհին

Հրապարակող՝

arthur alexanyan

Ամենադիտվածներ

Մեծամոր բնակավայրից Արմավիր քաղաք տանող ճանապարհին իրականացվում են միջին նորոգման աշխատանքներ։

Այս մասին տեղեկանում ենք «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի Facebook-ի պաշտոնական էջից։

Նախատեսվում է ճանապարհային ծածկի ֆրեզում, հարթեցնող շերտի տեղադրում, ճանապարհային պատվածքի վերին շերտի տեղադրում, փոսային նորոգում, կողնակների հարթեցում, ուղղորդող սյուների տեղադրում, գծանշում տերմոպլաստով։

Նշվում է, որ արդեն իսկ իրականացվում է ասֆալտբետոնե շերտի տեղադրումը։

Ըստ աղբյուրի՝ ճանապարհահատվածն ունի 5,57 կիլոմետր երկարություն։

Ամենաթարմ