ԵՄ-ն մտահոգված է Իրանի միջուկային օբյեկտում տեղի ունեցած միջադեպի պատճառով

Հրապարակող՝

Աշխարհի ամենամեծ ինքնաթիռը ամպերի միջից հայտնվել է օդանավակայանում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ամենադիտվածներ

Բրյուսելում կայացած ճեպազրույցի ընթացքում ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պիտեր Ստանոն նշել է, որ Եվրամիությունը խիստ մտահոգված է Իրանի միջուկային օբյեկտում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեղեկություններով և անհրաժեշտ է համարում ամբողջությամբ պարզել դրա բոլոր հանգամանքները:

«ԵՄ-ն տեղյակ է այս միջադեպի մասին, մեզ շատ մտահոգում է այս տեղեկատվությունը: Անհրաժեշտ է պարզել, թե ինչ է տեղի ունեցել: Մենք մերժում ենք ցանկացած գործողություն, որը կարող է թուլացնել կամ չեզոքացնել իրանական խնդրի լուծման ջանքերը: Անհրաժեշտ է պարզել այս միջադեպի բոլոր հանգամանքները»,- ասել է Ստանոն:

«Մինչ այժմ, ըստ նրա, շրջանառվում են կատարվածի տարաբնույթ մեկնաբանություններ: «Մեզ համար ամենակարևորը փաստեր գտնելն է: Եվ եթե մենք ունենք այդ փաստերը, մենք կարող ենք որոշել, թե ինչ հայտարարություններ անել և գործողություններ ձեռնարկել»,- հավելել է նա:

Ամենաթարմ