Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի «Ռոմա»-ի առաջիկա հանդիպմանը:
Այս մասին հաղորդում է ներկայացրել «Ռոմա»-ի պաշտոնական կաքը Եվրոպա լիգայի 2019-20 մրցաշրջանի խմբային փուլի 3-րդ տուրի Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ի դեմ հանդիպման հայտացուցակը: Հայտացուցակում տեղ չի գտել Մխիթարյանի անունը:
Խաղը կկայանա այսօր: Հանդիպման մեկնարկից առաջ գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան ասել է, որ հայ ֆուտբոլիստը շուտով կապաքինվի ու կկարողանա օգնել թիմին:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը վնասվածք էր ստացել սեպտեմբերի 29-ին՝ Իտալիայի առաջնության 6-րդ տուրի «Լեչե»-ի դեմ արտագնա խաղում: Նա վերջերս է միացել ընդհանուր խմբին ու վերջիններիս հետ մասնակցել է ընդհանուր մարզմանը։