fbpx
Իրավական

Միկրոավտոբուսում կատարված գրպանահատությունը բացահայտվեց

Հունիսի 17-ին, ժամը 20.40-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է զանգահարել մի քաղաքացուհի և հայտնել, որ նույն օրը, ժամը 20.20-ից 20.30-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 75/Ա երթուղու միկրոավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար և վճարման անդորրագրեր:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի և Մալաթիայի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, պարզել են, որ նշված գողությունը կատարել է Ներքին Շենգավիթի բնակիչ, 46-ամյա մի տղամարդ, որը բացատրական աշխատանքների շնորհիվ ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Վնասի չափը պարզվում է:

Նախապատրաստվում են նյութեր:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ