fbpx
Արցախ

Միլանում հայկական համայնքը բազմամարդ ցույց և դրամահավաք է կազմակերպել

Իտալիայի Միլան քաղաքում հայկական համայնքը բազմամարդ ցույց և դրամահավաք է կազմակերպել՝ Արցախին աջակցելու համար։ Այդ մասին պատմեց Իտալիայի հայերի միության նախագահ Պայքար Սվազլեանը։

Այս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի սփյուռքի բաժնից։

«Հոկտեմբերի 4-ին նամակ ենք գրել Իտալիայի Արտաքին գործերի նախարարին՝ բացատրելով մեր հարցը, Արցախի կարևորությունը և Արցախի դե ֆակտո գոյություն ունենալը։ Այն ուղարկեցինք թե՛ Իտալիայի նախագահին, թե՛ վարչապետին և տեսանք, որ ավելի ուշադրությամբ սկսեցին հետևել մեր ինֆորմացիային», – ասաց Սվազլեանը։

Իտալիայի հայերի միության նախագահը հայտնեց, որ հոկտեմբերի 13-ին նպատակ ունեն նաև Հռոմում ցույց կազմակերպել և իրենց բողոքի ձայնը հասցնել մինչև Թուրքիայի և Ադրբեջանի դեսպանատներ։

«Մենք էլ այստեղ խրամատների մեջ ենք, մեզ վրա կրակող չկա, արյուն չենք թափել, բայց բավական լուրջ խրամատներ են, որ պատվով պետք է մինչև վերջ տանենք, որպեսզի մեր թշնամիները հասկանան, որ հայերը Դեր Զորում չեն վերջացել, դեռ կան և Դեր Զոր վերադառնալու ցանկություն ոչ ոք չունի», – ասաց Պայքար Սվազլեանը։

Սվազլեանը հուսով է, որ սա վերջին պատերազմը կլինի, որպեսզի հարևան երկրներն էլ հասկանան, որ այդքան էլ հեշտ չէ հայերին դժվար իրավիճակի մեջ դնել։

«Ես չեմ կարող մտածել որպես հայ, որ մենք պարտվելու ենք, մենք իրավունք չունենք պարտվելու, պիտի հաղթենք», – ասաց Իտալիայի հայերի միության նախագահը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ