Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը կարող է հեռանալ «Ռոմայից» արդեն այս ձմեռ։
Այս մասին հայտնում է Calcio Mercato-ն։
Նշվում է, որ Մխիթարյանով հետաքրքրված են Ա Սերիայի լավագույն ակումբներից «Միլանն» ու «Ինտերը»։
Ըստ աղբյուրի՝ հայազգի կիսապաշտպանը կարող է հեռանալ անվճար, քանի որ Մխիթարյանի ու հռոմեական ակումբի միջև կնքված պայմանագրում կա կետ, որ հայ ֆուտբոլիստը կարող է հեռանալ անվճար։

