Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից հայտնում են, որ փոփոխություն է կատարվել փոստային բաժանմունքի աշխատանքային գրաֆիկում:
- Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա տնտեսական համագործակցության առաջնահերթ ուղղությունները
- Ֆինանսների նախարարն ասաց, թե 2022-ին բյուջեի ծախսերը որքան են կազմելու
«Դեկտեմբերի 15-ից ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչության բացթողման բաժնի 3-րդ (փոստային) բաժանմունքը կգործի երկուշաբթի-ուրբաթ օրերին` ժամը 09։00-18։00-ն: Իսկ շաբաթ օրերին կսահմանվի հերթապահություն՝ ժամը 10:00-14:00-ն:
Քաղաքացիներն իրենց ծանրոցը ստանալու համար կարող են մոտենալ «Հայփոստ» ՓԲԸ փոստի փոխանակման կենտրոն` Տիգրան Մեծի պողոտա, 1-ին նրբանցք, 9-րդ շենք», – ասվում է ՊԵԿ-ի հայտարարության մեջ: