Միլանի կիսապաշտպանը կարող է համալրել Վուլվերհեմփթոնի կազմը

Ամենադիտվածներ

«Միլանի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեն կարող է մինչև ամառային տրանսֆերային պատուհանի փակվելը տեղափոխվել Անգլիա:

Sportitalia-ի հաղորդմամբ՝ 22-ամյա ֆուտբոլիստի հաջորդ ակումբը կարող է դառնալ «Վուլվերհեմփթոնը»: «Գայլերը» արդեն ռոսսոներիների հետ համաձայնեցրել են իվուարցի կիսապաշտպանի տեղափոխությունը 25 մլն եվրոյի ու ևս 3 մլն բոնուսի դիմաց:

Խնդիր կարող է առաջացնել Կեսիեի ֆինանսական պահանջները: Նրա տարեկան եկամուտը «Միլանում» կազմում 2,5 մլն եվրո, իսկ Անգլիայում մտադիր է մոտ 4 մլն եվրո ստանալ: «Վուլվերհեմփթոնը» պատրաստ չէ այդպիսի գումար վճարել ու խաղացողին 2,8 մլն եվրո է առաջարկել:

Հիշեցնենք, որ Անգլիայում արդեն այսօր՝ օգոստոսի 8-ին, տրանսֆերային պատուհանը փակվում է:

Ամենաթարմ