fbpx
Աշխարհ

Միլանի «Լա Սկալա» թատրոնը որոշել է հրաժարվել Սաուդյան Արաբիայի կողմից ֆինանսավորումից

Միլանի «Լա Սկալա» թատրոնը Ջամալ Խաշկոջիի սպանության կապակցությամբ որոշել է հրաժարվել Սաուդյան Արաբիայի կողմից ֆինանսավորումից: Այդ մասին, վկայակոչելով Միլանի քաղաքագլուխ Ջուզեպե Սալային, մարտի 18-ին հայտնել է La Stampa իտալական թերթը:

Մարտի 7-ին հրատարակչությունը գրել էր թատրոնի և Սաուդյան Արաբիայի իշխանությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին, որը էր Ռիադի կողմից տարեկան 3 մլն եվրոյի վճարում է նախատեսում հինգ տարվա ընթացքում: Դրա փոխարեն թատրոնի տնօրենների խորհրդում պետք է ընդգրկվեր Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչը:

«Մենք միաձայն որոշեցինք վերադարձնել փողերը,-հայտարարել է Սալան:-Այսօրվա դրությամբ համագործակցության ոչ մի այլ ձև հավանության չի արժանացել»:

Ինչպես նշում է հրատարակչությունը, որոշումն ընդունվել է թատրոնի տնօրենների խորհրդում: ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ էր Ռիադի հետ թատրոնի համագործակցության մասին լուրն առաջացրել էր մի շարք իտալացի քաղաքական գործիչների բողոքը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ