fbpx
Մշակույթ

Միլանում Դա Վինչիի 500-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես է բացվել

Միլանի գիտության և տեխնիկայի թանգարանում բացվել է «Լեոնարդոյի նոր պատկերասրահները» մշտական ցուցահանդեսը: Սա աշխարհում ամենամեծ ցուցադրությունն է, որ նվիրված է Լեոնարդո դա Վինչիին՝ որպես ինժեների և հետազոտողի: Այս մասին է Artribune.com կայքը:

Թանգարանի նոր բաժինը 170 աշխատանք է ներառում (դրանցից 70-ը` մոդելներ, 39-ը՝ մուլտիմեդիական ինստալիացիաներ) ավելի քան 1300 քառակուսի մետր տարածքի վրա:

Նախապատրաստական աշխատանքները 4 տարի են տևել, իրենց մասնակցությունն են ունեցել Թուրինի թանգարանները, Միլանի հնագիտական և պատմական թանգարանները, Փարիզում Ֆրանսիայի ինստիտուտը, ինչպես նաև աշխարհի ավելի քան 70 մշակութային հաստատություն:

Ցուցահանդեսի բացումը նվիրված է անվանի նկարչի և գյուտարարի մահվան 500-րդ տարելիցին: Նախագծի ղեկավարն է Կլաուդիո Ջորջոնեն:

Ցուցադրությունը թույլ է տալիս հետևել Դա Վինչիի` գիտության և մշակույթի տարբեր ճյուղերին նվիրած աշխատանքին և ցուցադրում է Վերոկյոյի մոտ ուսանելու ժամանակահատվածում մեքենաների և մեխանիզմի նկատմամբ նրա հետաքրքրությունը, գծագրության օգտագործումը որպես հետազոտական մեթոդ, ռազմաինժեներային նախագծերը, թռիչքային ապարատները և տիեզերքի կառուցվածքի և տարածության մասին մտքերը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ