Ռուս միլիարդատերերը տասնյակ միլիարդներ են կորցրել․ Տինկովի կարողությունը 52%-ով նվազել է

Ամենադիտվածներ

Դավիթ Տոնոյանն ընդունել է Գերմանիայի դեսպանին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երեկվա որոշումից ու Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումից հետո ռուս միլիարդատերերը կորցրել են շուրջ 39 միլիարդ դոլար։

Այս մասին հայտնում է Forbes-ը։

Նշվում է, որ ամենամեծ կորուստն ունեցել է Lukoil-ի նախագահ Վագիտ Ալեքպերովը, ով մեկ օրում կորցրել է 3,8 միլիարդ դոլար։

Ըստ աղբյուրի՝ տոկոսային հարաբերակցությամբ ամենաշատը կորցրել է TCS Group-ի հիմնադիր Օլեգ Տինկովը, ում հարստությունը նվազել է 52,2 տոկոսով կամ շուրջ 2 միլիարդ դոլարով։

Ամենաթարմ