fbpx
Աշխարհ

Ի՞նչ կորուստներ է կրել Ուկրաինան 1 օրում․ Զելենսկին թվեր է հայտնել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Telegram-ի իր ալիքում անդրադարձել է կորուստներին, որոնք կրել է Ուկրաինան։

Նա նշել է, որ վերջին օրվա ընթացքում զոհվել են 137 ուկրաինացի զինվորականներ, վիրավորվել են 316-ը։ Նրա խոսքով՝ զոհերից 10-ը սպաներ են։

Ուկրաինայի ղեկավարը հաստատել է Զմեինի կղզու նկատմամբ Ուկրաինայի վերահսկողության կորուստն ու այնտեղ գտնվող ուկրաինացի զինվորականների զոհվելը։

Նա ասել է, որ չի լքել Ուկրաինան ու այժմ գտնվում է Կիևի կառավարական թաղամասում Ուկրաինայի իշխանության այլ ներկայացուցիչների հետ միասին։ Ուկրաինայում է նաև Զելենսկիի ընտանիքը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ