Հունվարի 14-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Խաչատուրի Պետրոսյանի դին հայտնաբերվել է հրազենային վնասվածքով: Այս մասին տեղեկացրել է Քննչական Կոմիտեն, նշելով, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Դիակի դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել, իսկ նախաքննություն շարունակվում է: Վահան Պետրոսյանը, ով 6 ամսվա ծառայող էր, ծառայում էր Վարդենիսում և բնակվում էր Երևանում:

