Ֆրանսիայի հրապարակից կհանվեն ընդդիմադիրների վրանները։ Այս մասին հայտարարել են հենց իրենք՝ ընդդիմադիրները։ Վստահ եմ, որ շատ կուզեին դա արվեր ոստիկանական ուժերով, բախումներով կամ ցանկացած այլ եղանակով, միայն ոչ սեփական նախաձեռնությամբ։
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը՝ նշելով, որ մաշվելուն ու խայտառակվելուն էլ չափ ու սահման կա։
«Մեկ ամիս պետք եղավ՝ «մինչև քոք մաշվելու» համար, մինչդեռ մեկ ամիս առաջ ամբիոններից հայրենիք էին փրկում։
Բովանդակային քննարկումների ու հանդիպումների առիթներ քիչ չեն եղել իշխող ուժի հետ, բայց ԱԺ մեր գործընկերներն ընտրեցին փողոցային լուծումները։ Մինչդեռ հենց շարժման սկզբում պարզ էր վերջաբանը, հարցազրույցներիցս մեկում նշել էի, որ ձախողելու են ու գլխիկոր վերադառնան ԱԺ։ Հիմա անգամ գլխիկոր ԱԺ վերադառնալու օրակարգ չունեն։
Վաղվանից արդեն կնշմարվեն իրենց շարքերի մեղավորները, շարժումը տապալողները, եղած տարաձայնությունները և այլն»,- գրել է Մանավազյանը: