«Մանսուրյան -80» հոբելյանական միջոցառումների շրջանակում սեպտեմբերի 1-ից մինչ սեպտեմբերի 13-ը Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում հնչելու են ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները։
Այս մասին Facebook-ի գրառմամբ հայտնում է «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ -ի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանը՝ հիշեցնելով, որ 2019 թվականը հոբելյանական-մշակութային է ու մանսուրյանական։
https://www.facebook.com/khachatryan.tatev/posts/2384457744942404