Մինչև սեպտեմբերի 4-ը Շրջակա միջավայրի նախարարությունը Ամուլսարի հարցով նոր գնահատման մասին եզրակացություն կտա

Հրապարակող՝

ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են Բաղրամյանից բերման ենթարկվածներին

Ամենադիտվածներ

Ամուլսարի հանքի շահագործման հարցով Շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատում իրականացնելու անհրաժեշտության մասին իր եզրակացությունը Շրջակա միջավայրի նախարարությունը մինչև սեպտեմբերի 4-ը կներկայացնի ՀՀ վարչապետի աշխատակազմ։ Այս մասին հայտնել է Շրջակա միջավայրի նախարարության մամուլի քարտուղար Արմեն Վարդանյանը։

«Հանձնարարականը կշրջանառվի նախարարության մասնագիտական ստորաբաժանումներում, արդյունքները կամփոփվեն և եզրակացությունը կներկայացվի վարչապետի աշխատակազմ մինչև սեպտեմբերի 4-ը»,-նշեց նա։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ կառավարության աշխատակազմը «Էլարդի» եզրակացությունը ուղարկել է Շրջակա միջավայրի նախարարություն. «Այսօր կառավարության աշխատակազմը «Էլարդի» եզրակացությունը ուղարկում է Շրջակա միջավայրի նախարարություն՝ հետևյալ հանձնարարությամբ։

Պարզել արդյո՞ք եզրակացության մեջ կան տվյալներ, որոնք Հայաստանի օրենսդրության համաձայն Ամուլսարի հանքի շահագործման համար Շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատում իրականացնելու անհրաժեշտություն են առաջացնում», – ասված է վարչապետի ֆեյսբուքյան գրառման մեջ:

Աղբյուրը՝ News.am

Ամենաթարմ