Իսպանիայի առաջնության 23-րդ տուրում «Ռեալ» Մադրիդը մրցեց «Էլչեի» հետ ու հանդիպումը ավարտվեց ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։
Խաղը ընթացքում ինչ-որ անձնինք մուտք են գործել մադրիդյան ակումբի գոլահար Կարիմ Բենզեմայի տուն ու թալանել նրան։
Այս մասին հայտնում է 20 Minutes պարբերականը։
Նշվում է, որ վնասի չափն այս պահին ճշտվում է։
Ըստ աղբյուրի՝ կողոպտիչները կարողացել են ներս մտնել այգու միջոցով։

