fbpx
Աշխարհ

Մինսկում հատուկջոկատայինները սկսել են կրակել մարդկանց վրա․ Sputnik Беларусь

Sputnik Беларусь-ի հաղորդմամբ՝ Մինսկում հատուկջոկատայինները սկսել են կրակել մարդկանց վրա։ Նրանք ցանկացել են պատշգամբներից խորհուրդներ տալ ցուցարարներին:

Աղբյուրի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Ձերժինսկի պողոտայում ՝ Գրուշևկա մետրոյի կայարանի մոտ։

«Հատուկջոկատայինները վազեցին դեպի հավաքվածները: Ցուցարարները սկսեցին փախչել: Հարևանությամբ գտնվող շենքերի պատշգամբներից բնակիչները սկսեցին բղավել, թե որտեղ կարող են ցուցարարները թաքնվել, ի պատասխան, հատուկջոկատայինները մի քանի անգամ կրակեցին բնակիչների ուղղությամբ՝ պոմպային զենքերից»,- ասված է գործակալության հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ Բելառուսում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո երկրում սրված իրավիճակը չի հանդարտվում: 3 գիշեր է ինչ երկրում բախումները շարունակվում են։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ