fbpx
Աշխարհ

Մինսկից հերքում են ՌԴ-ի հետ համադաշնություն ստեղծելու մասին լուրերը

Ռուսաստանի և Բելառուսի տնտեսական ինտեգրման հիմքում ընկած է անկախության պահպանման գերակայություն: Այս մասին հայտնել Է Բելառուսի նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը Новая Нива հրատարակչությանը տված հարցազրույցում:

«Ցանկացած գործընթացի հիմքում ընկած է Բելառուսի և Ռուսաստանի անկախության պահպանման գերակայությունը։ Իսկ ինտեգրացիոն գործընթացներում մենք գնում ենք այն քայլերին, որոնք տնտեսապես նպատակահարմար են։ Ոչ մի համադաշնություն չի ստեղծվում, դրան երկրները պատրաստ չեն»,- հայտարարել է Էյսմոնտը՝ մեկնաբանելով Մոսկվայի և Մինսկի՝ կոնֆեդերացիա ստեղծելու ծրագրերի մասին ԶԼՄ-ների հրապարակումը։

Նա հիշեցրել է, որ երկու երկրների գերատեսչությունները հիանալի փոխգործակցում են համատեղ գործընկերների ձևաչափով։

Ավելի վաղ Коммерсантъ թերթը հայտնել էր, որ երկրները մտադիր են 2021 թվականի հունվարից անցնել միասնական հարկային և քաղաքացիական կարգավորիչի՝ իրենց տնտեսական համակարգերի ինտեգրման շրջանակներում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ