Այսօր Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացել է Միջպետական բանկի խորհրդի նիստը, որը նախագահել է ՀՀ ԿԲ նախագահ, Միջպետբանկի խորհրդի նախագահ Արթուր Ջավադյանը։
Նիստի ընթացքում ներկայացվել է բանկի առաջին կիսամյակի հաշվետվությունը: Քննարկում է եղել նաև բանկի ներդրումային քաղաքականության և ռազմավարական ուղղությունների վերաբերյալ։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։