fbpx
Աշխարհ

Բրիտանիայում խորհրդարանական նոր ընտրություններ կկայանան․ Ջոնսոնը հասավ նպատակին

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը հավանություն տվեց վարչապետ Բորիս Ջոնսոնի՝ դեկտեմբերի 12-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու առաջարկին։ Չորեքշաբթի Լորդերի պալատը՝ օրենսդիր մարմնի վերին պալատը, կողմ քվեարկեց, որ մեկուկես ամիս հետո երկրում տեղի ունենան ընտրություններ։

Հաշվի առնելով, որ երեքշաբթի կառավարության՝ ընտրությունների անցկացման մասին առաջարկն արժանացել էր խորհրդարանի ստորին պալատի՝ Համայնքների պալատի հավանությանը, այժմ օրինագիծն անցել է խորհրդարանական քննարկումների բոլոր փուլերը։ Օրենքի կարգավիճակ այն պետք է ստանա, երբ ստորագրվի Եղիսաբեթ II թագուհու կողմից։ Դրա համար հատկացվում է մեկ շաբաթից քիչ ժամանակ, քանի որ, որպեսզի ընտրությունները տեղի ունենան նշված ժամկետում, խորհրդարանը պետք է ընտրարշավի անցկացման համար ցրվի նոյեմբերի 6-ից ոչ ուշ։

Արտահերթ ընտրությունների միջոցով Ջոնսոնը փորձելու է փակուղուց հանել ԵՄ-ի հետ Brexit-ի պայմանների մասին խորհրդարանի համաձայնեցման գործընթացը։ Կառավարող Պահպանողական կուսակցությունը կորցրել է մեծամասնությունը Համայնքների պալատում, առանց որի չի կարող հոկտեմբերի 17-ին համաձայնեցված գործարքն իրականացնել ԵՄ-ի հետ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ