fbpx
Հասարակություն

ՄԻՊ-ում քննարկվել են փախստականների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի կայքից տեղեկանում ենք, որ ՄԻՊ Արման Թաթոյանը հուլիսի 28-ին «Հայ փախստականների հարթակ» նախաձեռնող խմբի համակարգող Արթուր Ղազարյանի և Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանի հետ քննարկել են փախստականների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր։

 

Պաշտպանը նշել է, որ փախստականների իրավունքների պաշտպանության հարցն իր աշխատանքի առաջնահերթություններից է: Ոլորտի խնդիրների լուծման տեսանկյունից ընդգծվել է քաղաքացիական հասարակության հետ համագործակցության կարևորությունը։

Այս տեսանկյունից Արման Թաթոյանը ողջունել է Հայ փախստականների հարթակի ստեղծման գաղափարը և նպատակները։

Ձեռք են բերվել մի շարք հարցերով համագործակցության պայմանավորվածություններ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ