ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը Facebook-ի իր էջում գրել է․
«Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքային 3 խմբերը հերթական այցեր են իրականացրել Ադրբեջանի զինված ուժերի հարձակումների պատճառով Արցախից Հայաստան տեղափոխված խաղաղ բնակիչների կացարաններ Երևանում և մարզերում՝ նրանց կարիքների ուսումնասիրության, իրավունքների ապահովման աջակցության համար:
Աշխատանքային խմբերի կազմում են եղել իրավաբաններ, բժիշկ և հոգեբան, որոնք ծանոթացել են նրանց առաջնային կարիքների գնահատման ընթացքին և ուսումնասիրել դիմումները:
Ուսումնասիրվել են Արցախից ժամանած անձանց սոցիալական և առողջապահական կարիքների, երեխաների կրթությանը, տարեցների իրավունքներին առնչվող հարցեր և այլն:
Կացարաններում բնակվող անձանց բարձրացրած անհատական շատ խնդիրներ տեղում ստացել են լուծում:
Այցերից բացի, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը Արցախի մեր հայրենակիցների խնդիրներով զբաղվում է նաև թեժ գծի զանգերի և անհատական բողոքների քննարկմամբ:
Մշտադիտարկման ընթացքում արձանագրված հարցերի կապակցությամբ համապատասխան գրավոր առաջարկներ կներկայացվեն պետական մարմիններին»:
https://www.facebook.com/Armenianombudsman/posts/1537687323085393?__cft__%5B0%5D=AZU7ha_gBVEiR-scFPZdMcVuKtzEWZ9jgqHa2EWWtcNNspYuheLsinC-1wKWODj3XRN9yrcL2Nlhf5e8MhHdl8JEVxg3nwTtnrZVtENItXy0k95oMnFWyubInGSBAhznnql5k3zqSvDoZKtuA7OTIPCctaz-JNKDKhwV4cXkBcoEK30wS2G4HV0eX2SdOclojGw&__tn__=%2CO%2CP-R