Ռուսաստանի Առաջին ալիքով հեռարձակվող «Մանկական ձայնը» հեռուստանախագծում արցախցի Միքայել Գրիգորյանը (Միշան), անցել է եզրափակիչ փուլ: Միշան հանդես է եկել թիմակիցներ Ժան Մակիմի ու Անդրեյ Կալաշովի հետ։ Նրանք կատարել են «Imagine Dragons» խմբի «Believer» ստեղծագործությունը։ Միշան կատարել է նաև Բրունու Մարսի «Versace on the Floor» երգը:
«Կույր լսումներում» Միշան հայտարարել էր, որ Հայաստանից է` Ստեփանակերտից. «Ես Հայաստանից եմ՝ Ստեփանակերտից: Հայրս զինվորական նվագախմբի խմբավար է, իսկ մայրս մանկապարտեզում երգի ուսուցչուհի է»,- ասել էր նա:
Վալերի Մելաձեն, ում հիացրել էր Միշայի ելույթը, հետաքրքրվել էր՝ շա՞տ են Ստեփանակերտում նրա նման տաղանդավոր երաժիշտները: