ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ինքն իրեն արձակուրդի է ուղարկել, նրան փոխարինելու է ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը:
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 163-րդ հոդվածով եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով` կարգադրում եմ.
1. 2021 թվականի հուլիսի 27-30-ը գտնվելու եմ ամենամյա արձակուրդում:
2. 2021 թվականի հուլիսի 27-30-ը Ազգային ժողովի նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն ՍԻՄՈՆՅԱՆԻՆ:
- Հայտնի է 8-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի օրակարգը
- Հայտնի է խորհրդարան անցած պատգամավորների անունները
3. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Ազգային ժողովի ղեկավար-գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարման կատարումը»,-ասված է հուլիսի 26-ին ստորագրված որոշման մեջ:
