Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Հայաստանը նույնպես հրավիրվել է Անթալիայում անցկացվող դիվանագիտական ֆորումին։
Այս առումով ArmenPress-ը հարց է ուղղել արտգործնախարարություն։
Ի պատասխան ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանն ասել է, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ստացել ու շարունակում է ստանալ տարբեր միջոցառումների հրավերներ, որոնց թվում նաև Անթալիայի ֆորումին մասնակցելու հրավերը։
Նա նշել է, որ նախարարությունը համապատասխան ընթացակարգով կքննարկի վերոնշված միջոցառումներին մասնակցելու նպատակահարմարությունը և հանրությունը կտեղեկացվի կայացվելիք որոշումների մասին։