Արցախում առատ ձյունը վարորդների համար դժվարություններ է ստեղծել-Azat TV
Արցախ

Արցախում առատ ձյունը վարորդների համար դժվարություններ է ստեղծել

Արցախի Հանրապետությունում առատ ձյուն է տեղացել, որը որոշակի դժվարություններ է առաջացրել վարորդների համար։

Այս մասին հայտնում է Արցախի ճանապարհային ոստիկանությունը։

«ՃՈ-ն խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և մեքենաների արագությունն ընտրել՝ հաշվի առնելով եղանակային պայմանները, ցածր տեսանելիությունն ու ճանապարհածածկույթի վիճակը։

Միաժամանակ հորդորում ենք հետիոտներին՝ ճանապարհը հատել միայն նախատեսված հետիոտնային անցումներով և չստեղծել վթարային իրավիճակ։ Արտակարգ պատահարների դեմ պայքարի լավագույն միջոցը մշտական ինքնահսկումն է և ավելորդ ինքնավստահություն չդրսևորելը։

Խստագույնս պահպանեք երթևեկության անվտանգության կարևորագույն պահանջները. դա բխում է բոլորիս շահերից», – ասված է տարածված հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ