Բամբակաշատում ծնված հայազգի ռուսաստանաբնակ բռնցքամարտիկ Միշա Ալոյանը նվաճել է Բռնցքամարտի Համաշխարհային Ասոցիացիայի ոսկե տիտղոսը (WBA Gold)՝ Կեմերովոյում հաղթելով պանամացի Ռոնալ Բատիստին։
Մինչև 52,26 կիլոգրամ քաշային կարգում ընթացող մենամարտը բաղկացած է եղել 12 ռաունդից։ ТАСС-ի հաղորդմամբ՝ Ալոյանը հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ։
31-ամյա Ալոյանը պրոֆեսիոնալ բռնցքամարտում իր նորամուտը նշել է 2017 թվականին։ Նա 6 մենամարտ է անցկացրել, որոնցից 5-ում հաղթել է, իսկ 1-ում՝ պարտվել։ Հայազգի բռնցքամարտիկը աշխարհի կրկնակի չեմպիոն է (2011. 2013)։ Նա նաև դարձել է Եվրոպայի չեմպիոն (2010) ու Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր (2012):