Պաշտպան Դավիդ Լուիզը անդրադարձել է իր՝ «Չելսիից» «Արսենալ» իր տեղափոխությանը։ Այս մասին հայտնում է TalkSport-ը։
«Անխոս, «Չելսին» ինձ միշտ դուր է եկել։ Ես կարիերաս այլ տեղում շարունակելու հնարավորություն տեսա, բայց միշտ երախտապարտ կլինեմ «Չելսիին», որտեղ ողջ կյանքի համար ընկերներ ձեռք բերեցի։
«Չելսիից» հեռանալն իմ անձնական որոշումն էր Լեմպարդի հետ բաց խոսակցությունից հետո։ Մենք ապագայի վերաբերյալ տարբեր տեսակետներ ունեինք, դրա համար էլ ես այլ ուղի ընտրեցի։ Բայց որոշել էի հեռանալ դեռ մինչև «Արսենալից» առաջարկ ստանալս։ Այն մի քանի օր անց եղավ։
«Արսենալը» նույնպես գերազանց ակումբ է, առանց երկմտանքի համաձայնեցի», – նշել է Լուիզը: