fbpx
Սպորտ

Միստերի էֆֆեկտը․ Կապառոսի բարձր արդյունավետությունը՝ հավաքականում

Խոակին Կապառոսի գլխավորությամբ Հայաստանի ազգային հավաքականը արդեն չի պարտվել 6 խաղ անընդմեջ։

Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Facebook-ի պաշտոնական էջում հրապարակված տվյալներից։

Ընդ որում՝ մեր ընտրանին 6 խաղերից 4-ում հաղթանակ է տոնել։

Հավաքականի վերջին 6 խաղերի արդյունքներն ունեն հետևյալ տեսքը․

2:0 Էստոնիա,
2:2 Վրաստան,
1:1 Էստոնիա,
2:1 Վրաստան,
1:0 Հյուսիսային Մակեդոնիա,
1:0 Լիխտենշտեյն։

Հիշեցնենք, որ մարտի 28-ին Հայաստանի հավաքականը Երևանում կընդունի Իսլանդիայի ընտրանուն։ Մեր տղաներն ու Կապառոսը միանշանակ փորձելու են շարունակել չպարտվելու ավանդույթը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ