fbpx
Ժամանց

Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը

Miu Miu-ն 2024 թվականի առաջին եռամսյակում դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը, հայտնում է Hypebeast-ը։ Ըստ Lyst Index-ի՝ ամենահայտնի նորաձեւության ապրանքանիշերի եւ ապրանքների վարկանիշի, որը հրապարակվում է ամեն եռամսյակը մեկ անգամ, Prada-ն երկրորդ տեղում է:

Miu Miu-ի որոնումները 2024 թվականի առաջին երեք ամիսներին աճել են 8 տոկոսով՝ մասնակիորեն Փարիզում վերջին ցուցադրության եւ New Balance-ի հետ համագործակցության շնորհիվ: Հատկապես տղամարդկանց շրջանում որոնումները աճել են ահռելի՝ 88 տոկոսով: Իսկ Prada-ն, չնայած վարկանիշի անկմանը, պահպանել է իր բարձր կարգավիճակը՝ շնորհիվ աստղային գովազդային արշավների եւ իր թանկարժեք պայուսակների նոր տարբերակների:

Loewe-ն և Bottega Veneta-ն շարունակում են մնալ 3-րդ եւ 4-րդ տեղերում, մինչդեռ Saint Laurent-ը առաջին անգամ է մտնում լավագույն հնգյակ: Առաջընթաց գրանցած այլ ապրանքանիշերի թվում են Balenciaga-ն, որը վերջին եռամսյակում բարձրացել է չորս աստիճանով եւ զբաղեցրել է 8-րդ տեղը, եւ Valentino-ն (9-րդ հորիզոնական), որը նոր հետաքրքրություն է ցուցաբերել վերջին հայտարարությունից հետո՝ նշելով, որ Ալեսանդրո Միքելեն կզբաղեցնի կրեատիվ տնօրենի պաշտոնը:

Միեւնույն ժամանակ, Burberry-ն նահանջել է երեք հորիզոնականով՝ զբաղեցնելով 12-րդ տեղը, իսկ Diesel-ը նահանջել է չորս դիրքով՝ հայտնվելով 17-րդ տեղում:

Miu Miu-ն ամենահայտնի ապրանքների ցուցակը գլխավորել է նաեւ իր New Balance 530 SL սպորտային կոշիկներով, որոնք սպառվել են մի քանի ժամում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ