Հոսպիտալացվել է ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչով: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին աղբյուրին փոխանցել է ինքը` Գորբաչովը՝ հավելելով, որ բուժհաստատությունում շարունակում է աշխատել իր գրքի վրա:
«Ամենափոքր իսկ հնարավորության դեպքում ընկերներիս օգնությամբ ու միջոցով աշխատում եմ»,- ասել է նա: Գորբաչովը նաև հայտարարել է, որ առաջիկայում նախատեսում է հրատարակել իր հեղինակած գիրքը: