fbpx
Աշխարհ

Միխեիլ Սաակաշվիլին այսօր աջակիցների հետ հավաք կանցկացնի Բելգիայում

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այսօր աջակիցների հետ Բելգիայի Լյեժ քաղաքում անց է կացնելու «Միասին տանը» կարգախոսով հավաք: Այս մասին հայտնում է վրացական Առաջին ալիքը։
Կազմակերպիչների խոսքերով՝ Լյեժում այսօր հավաքվելու են վրացիներ՝ աշխարհի տարբեր քաղաքներից։

Ինչպես ասված է Միխեիլ Սաակաշվիլիի և նախագծի էջում, Լյեժում հավաքվածները քննարկելու են այլընտրանքային կառավարություն ստեղծելու հարցը:

Միջոցառումը մեկնարկելու է Թբիլիսիի ժամանակով ժամը 20:00-ին:

Լյեժ են այցելելու նաև «Ազգային շարժման» անդամները Վրաստանից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ