«Առավոտյան հեռախոսազրույց եմ ունեցել Լիբանանի Հանրապետության զբոսաշրջության նախարարի պաշտոնում նշանակված Ավետիս Կիտանյանի և նորաստեղծ կառավարության կազմում սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը ստանձնած Ռիշար Կույումջյանի հետ:
Մեր հայրենակիցներին հաջողություն ու նորանոր ձեռքբերումներ եմ մաղթել՝ ի շահ Լիբանանի բարեկամ ժողովրդի բարեկեցության և հայ-լիբանանյան հարաբերությունների շարունակական ամրապնդման:
Լիբանանում հայ համայնքը հպարտություն է ոչ միայն մեզ, այլև հենց Լիբանանի ժողովրդի համար»,- իր «Ֆեյսբուքի» էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Մխիթար Հայրապետյանը:
https://www.facebook.com/MkhitarHayrapetyanOfficial/posts/629341294197671