fbpx
Սպորտ

Եթե ֆուտբոլիստը ցանկանում է հեռանալ Ռեալից, իսկ մեզ պետք է, ապա, իհարկե, կգնենք նրան.Բարտոմեու

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն մեկնաբանել է «Ռեալի» ֆուտբոլիստ Իսկոյի հնարավոր տեղափոխությունը կատալոնական ակումբ:

«Եթե մեր մարզիչը ցանկանում է ֆուտբոլիստին, իսկ նա էլ ուզում է հեռանալ «Ռեալից», ապա մենք, բնականաբար, ձեռք կբերենք նրա տրանսֆերը: Սակայն, այն ժամանակվանից, ինչ ես այստեղ եմ, նման բան տեղի չի ունեցել:

Յուրաքանչյուրն էլ ուզում է իր թիմն ավելի ուժեղ դարձնել:
Իսկո՞ն: Ելնելով «Ռեալի» հանդեպ ունեցածս հարգանքից՝ ես դա կքննարկեմ ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ»,- El Partidazo de COPE-ին տված հարցազրույցում ասել է Բարտոմեուն:

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ