Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:
«Մխիթարյանի հետ կապված միջադեպն աթույլտարելի է:
Նման բաներ չպետք է լինեն ֆուտբոլում և ժամանակակից աշխարհում: Երբ ֆուտբոլին խառնվում է քաղաքականությունն, ապա խաղալն անհնար է դառնում», – Վենգերի խոսքերը մեջբերում է The Telegraph-ը։
Հիշեցնենք, որ Մխիթարյանը չի մասնակցելու ԵԼ-ի եզրափակիչ «Արսենալ»-«Չելսի» հանդիպմանը՝ Բաքու չմեկնելու պատճառով։