fbpx
Սպորտ

Մխիթարյանը 31 տարեկան է, իսկ ավելի երիտասարդները նրա մակարդակին չեն հասնում. Բերեզովսկի

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին ծավալուն հարցազրույց է տվել ռուսական «Սպորտ Էքսպրես» թերթին, որի ընթացքում անդրադարձել է նաև անցած տարի Իտալիայից կրած 1:9 հաշվով պարտությանը:

«Հայաստանի հավաքականի խաղի 70 տոկոսը կախված է Հենրիխ Մխիթարյանից: Երբ նա խաղադաշտում է, դա լրիվ ուրիշ թիմ է: Բայց նա արդեն 31 տարեկան է: Իսկ ավելի երիտասարդ ֆուտբոլիստները նրա մակարդակին դեռ չեն հասնում:

Դարպասապահի համար շատ ծանր էր ինը գոլ ընդունելը, բայց Արամ Հայրապետյանն արդեն 33 տարեկան է և կարող է հաղթահարել այդ հարվածը: Հավաքականի նորանաշնակ գլխավոր մարզչի հետ շփվել եմ: Նա առաջարկեց լինել իր օգնականներից մեկը: Դեռ պարզ չէ, թե ինչ կարգավիճակ կունենամ թիմում, բայց առաջիկա ժամանակներին հավանաբար կրկին կաշխատեմ դարպասապահների հետ: Դա ինձ չի հիասթափեցնում: Ես պատրաստ եմ հավաքականին օգնել ցանկացած կրագավիճակով», – ասել է անվանի դարպասապահը, ով այժմ գլխավորում է Երևանի «Փյունիկը»:

Աղբյուրը` a1plus.am:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ